594 դիտում, 2020.05.30 22:39

Հիկարու Նակամուրան հաղթեց Մագնուս Կառլսենին և մտավ եզրափակիչ

Հիկարու Նակամուրան հաղթեց Մագնուս Կառլսենին և մտավ եզրափակիչ

Առցանց անցկացվող Lindores Abbey Rapid Challenge շախմատի մրցաշարում այսօր կայացավ կիսաեզրափակիչ փուլի վերջին հանդիպումը:

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը երրորդ մրցամարտն անցկացրեց Հիկարու Նակամուրայի հետ: Արագ շախմատի չորս պարտիաներից հետո գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 2:2: «Արմագեդոնում» հաղթեց սևերով հանդես եկող ամերիկացի շախմատիստը:

Այդպիսով, Հիկարու Նակամուրան մտավ եզրափակիչ, որտեղ կմրցի ռուսաստանցի Դանիլ Դուբովի հետ: Այդ հանդիպումները կկայանան հունիսի 1-3-ը:

կիսվել նյութով -