584 դիտում, 2020.05.30 21:14

ԱՄՆ-ն մտադիր է 500 մլն դոլարի ավիառումբ վաճառել Սաուդյան Արաբիային

ԱՄՆ-ն մտադիր է 500 մլն դոլարի ավիառումբ վաճառել Սաուդյան Արաբիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Սաուդյան Արաբիային մոտ 7,5 հազար բարձր ճշգրտությամբ կառավարվող ավիառումբ վաճառել մոտավորապես 500 միլիոն դոլարով, հայտնում է Wall Street Journal թերթը, հաղորդում է РИА Новости-ին։

Աղբյուրի համաձայն՝ մատակարարման եւ վաճառքի պլանների մասին նախնական ծանուցումը հունվարի կեսերին ուղարկվել է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտե եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտե: Աղբյուրները նշել են, որ հավանության արժանանալու դեպքում Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից կգնի 7500 բարձր ճշգրտությամբ Paveway IV ավիացիոն ռումբեր, որոնք արտադրվել են Raytheon Technologies ընկերության կողմից:

Նշվում է նաև, որ ԱՄՆ կառավարությունը պարտավորություն կստանձնի, որ Raytheon Technologies-ը եւս 106 մլն դոլարի զենք կարտադրի Սաուդյան Արաբիայի տարածքում:

կիսվել նյութով -