27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Սաուդյան Արաբիային մոտ 7,5 հազար բարձր ճշգրտությամբ կառավարվող ավիառումբ վաճառել մոտավորապես 500 միլիոն դոլարով, հայտնում է Wall Street Journal թերթը, հաղորդում է РИА Новости-ին։
Աղբյուրի համաձայն՝ մատակարարման եւ վաճառքի պլանների մասին նախնական ծանուցումը հունվարի կեսերին ուղարկվել է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտե եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտե: Աղբյուրները նշել են, որ հավանության արժանանալու դեպքում Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից կգնի 7500 բարձր ճշգրտությամբ Paveway IV ավիացիոն ռումբեր, որոնք արտադրվել են Raytheon Technologies ընկերության կողմից:
Նշվում է նաև, որ ԱՄՆ կառավարությունը պարտավորություն կստանձնի, որ Raytheon Technologies-ը եւս 106 մլն դոլարի զենք կարտադրի Սաուդյան Արաբիայի տարածքում: