07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը գրում է.
«Եթե ՀՀ իշխանություններն արդեն սկսել են կանխատեսումներ անել առ այն, որ «COVID-19» կոչվող համավարակի տարածումը առաջիկայում հնարավոր է ընթանա ամենավատ սցենարով, ինչպես իրենք են նշել՝ Իտալիայի օրինակով, դա նշանակում է, որ առաջիկա ամիսներին մենք ունենալու ենք մահացության թվի սարսափելի աճ, որը կարող է հասնել ղարաբաղյան շարժման սկզբի օրերից (1991թ.) մինչև 2020-ական թվականները հայերիս ունեցած զոհերի քանակի մոտ 30 տոկոսին: Հատկանշական է, որ Իտալիայի իշխանությունները շատ շուտ հասկացան, որ իրենց երկրում համավարակի տարածումը դուրս է գալիս վերահսկողությունից և սկսեցին խստացված կանոններով պարտադրել մարդկանց, որպեսզի նրանք ենթարկվեն իշխանությունների որոշումներին, որն էլ հանգեցրեծ համավարակի աճի կտրուկ նվազման, ինչը չեմ տեսնում Հայաստանի Հանրապետության պարագայում: Սա նշանակում է, որ, եթե իշխանությունները չգնան խիստ կանոնների իրական գործածության և դրանց հետևողական վերահսկողության, մենք կունենանք առավել սարսափելի ցուցանիշներ, քան այս պահի դրությամբ կանխատեսում են ՀՀ այսօրվա իշխանությունները:
Առաջիկայում, երբ վերոնշյալ ցուցանիշներն այլևս իրականություն լինի, այդ ժամանակ արդեն ոչ ոք չի ներելու կառավարության այսօրվա անգործությունը...
-Սթափվե՛ք, խելքներդ գլուխներդ հավաքեք և երկրում սահմանափակումներ, խիստ կանոններ սահմանեք, ու խստագույնս հետևեք դրանց անվերապահ կատարմանը:
Չնայած նրան, որ շատ եք ուշացրել, բայց ավելի վատթարագույնից խուսափելու համար դեռ ուշ չէ»: