696 դիտում, 2020.05.30 20:33

Առինջ գյուղում կրակել ու վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ապակիները

Առինջ գյուղում կրակել ու վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ապակիները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 29-ին, ժամը 17:10-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչում:

Պարզվել է, որ կրակոցները հնչել են Առինջ գյուղում՝ «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի բակում:

Դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի կողմից անհայտ զինատեսակից կրակելու հետևանքով վնասվել է նույն դպրոցի ապակիները:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաձգաբանական և ապրանքագիտական փորձաքննություն:

կիսվել նյութով -