522 դիտում, 2020.05.30 19:32

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Սամվել Բաբայանին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Սամվել Բաբայանին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ և շնորհավորել նշանակման կապակցությամբ։  

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովմանը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մամուլի քարտուղար

ՀՀ վարչապետի աշխատակազմ

կիսվել նյութով -