582 դիտում, 2020.05.30 19:07

ՀՀ հիվանդանոցները հագեցած են անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով․ Հայկ Անտոնյան

ՀՀ հիվանդանոցները հագեցած են անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով․ Հայկ Անտոնյան

Հայաստանի Հանրապետության բոլոր հիվանդանոցներն ու դրանց վերակենդանացման բաժանմունքները հագեցած են միջազգային նորմատիվներին համապատասխան անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով։

Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը։ «Վստահեք մեզ, մենք ջանք չենք խնայելու ձեր հարազատների առողջության համար պայքարելու համար։

Նա հավելեց, որ մեծահասակաների մոտ, ովքեր կյանքի ընթացքում ձեռք են բերել քրոնիկական հիվանդություններ, կորոնավիրուսն ընթանում է առանձնահատուկ բարդությամբ։ «Պետք է զգոն լինել, որպեսզի այնպես չստացվի, որ բժիշկներն անգամ մեծ անձնակազմով չկարողանան փրկել նրանց կյանքերը։ Պետք է պահպանել բոլոր կանոնները։ Խնդրում եմ, հարգելի հայրենակիցներ, հետևեք բոլոր կանոններին»,- նշեց Անտոնյանը։

կիսվել նյութով -