522 դիտում, 2020.05.30 18:44

Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է

Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 2 օր առաջ Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրայից խաչը պոկած անձին: Եկեղեցու հիմնադրամի նախագահ Էդվարդ Այվազյանը դեպքի մասին տեղեկացրել էր անձամբ Սկյուտար թաղամասի ոստիկանապետին: Վերջինս խոստացել էր ամենասեղմ ժամկետում հայտնաբերել հանցագործին:

Ի դեպ, հայկական եկեղեցու դռան վրից խաչը պոկած անձը ձերբակալվելուց 2 ժամ հետո ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ դեպքին անդրադարձել է Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը: Նա տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հարձակումները հայկական եկեղեցիների վրա շարունակվում են: Փայլանի խոսքով՝ իշխանության ատելության խոսքի պատճառով սովորական են դարձել այդպիսի հանցանքները:

Եկեղեցու պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը:

կիսվել նյութով -