05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 2 օր առաջ Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրայից խաչը պոկած անձին: Եկեղեցու հիմնադրամի նախագահ Էդվարդ Այվազյանը դեպքի մասին տեղեկացրել էր անձամբ Սկյուտար թաղամասի ոստիկանապետին: Վերջինս խոստացել էր ամենասեղմ ժամկետում հայտնաբերել հանցագործին:
Ի դեպ, հայկական եկեղեցու դռան վրից խաչը պոկած անձը ձերբակալվելուց 2 ժամ հետո ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ դեպքին անդրադարձել է Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը: Նա տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հարձակումները հայկական եկեղեցիների վրա շարունակվում են: Փայլանի խոսքով՝ իշխանության ատելության խոսքի պատճառով սովորական են դարձել այդպիսի հանցանքները:
Եկեղեցու պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը: