618 դիտում, 2020.05.30 17:53

ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 24 հազար նոր դեպք

ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 24 հազար նոր դեպք

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրում կորոնավիրուսով վարակի ավելի քան 24 հազար նոր դեպք է գրանցվել: Մահացել է 1,2 հազար մարդ: Այս մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որը հենվում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալների վրա. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ տվյալների՝ ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 24 266 նոր դեպք: Նախորդ օրը վարակվածների թիվը 22 577 էր: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 1193 մարդ:

Համալսարանի տվյալներով՝  ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում հաստատվել է վարակի 1 747 087 դեպք, մահացել է 102 836 մարդ, առողջացել է 400 հազարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան  6 մլն դեպք:  Մահացածների թիվն անցել է 366 հազարից:

կիսվել նյութով -