17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Բելառուսում նոր տիպի կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 894-ով, մահացել է ևս 5 մարդ։ Այս մասին հաղորդել Է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ընդհանուր առմամբ երկրում դեպքերի թիվը հասել է 41 658-ի, կատարվել է 526 559 թեստավորում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վարակի տարածման ամբողջ ընթացքում երկրի տարածքում մահացել է մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող 229 հիվանդ, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։
Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայության տվյալներով Բելառուսում մայիսի 30-ի դրությամբ ապաքինվել և դուրս է գրվել 17 964 հիվանդ, որոնց մոտ ավելի վաղ հաստատվել էր COVID-19-ը։ Անցած մեկ օրում առողջացածների թիվն աճել է 574-ով։