կարևոր
2557 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-30 17:04

«Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը

«Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը

2020թ. մայիսի 30-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունից:

Համագումարի օրակարգում են եղել կուսակցության նախագահի, խորհրդի և վերստուգիչ մարմինների ընտրության, կանոնադրական և ծրագրային փոփոխությունների հարցերը։

«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը։

Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդը՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, Արմինա Դարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով, վերստուգիչ մարմինը (նախ․՝ Զավեն Հակոբյան), հաստատվել են կանոնադրական և ծրագրային փոփոխությունները։

«Հայրենիք» կուսակցությունը գործելու է աջ կենտրոնամետ քաղաքական դաշտում։