506 դիտում, 2020.05.30 16:37

«Ուրարտուի» գլխավոր մարզիչն ու բացակայող ֆուտբոլիստները Հայաստանում են

«Ուրարտուի» գլխավոր մարզիչն ու բացակայող ֆուտբոլիստները Հայաստանում են

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով մեկնել էին Հայաստանից՝ վերադարձել են։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանում է նաև թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, այժմ նա գտնվում է ինքնամեկուսցման մեջ։

Հայաստան վերադարձած ֆուտբոլիստները նույնպես մեկուսացված են։ Ինքնամեկուսացման համարպահանջվող ժամանակն անցկացնելուց հետո միայն նրանք կվերսկսեն մարզումները և կմիանան ընդհանուր խմբին։

կիսվել նյութով -