456 դիտում, 2020.05.30 16:03

Աֆղանստանում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 14 հազարը

Աֆղանստանում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 14 հազարը

Կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն Աֆղանստանում գերազանցել է 14 հազարը: 249 մարդ մահացել է: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Աֆղանստանում հաստատվել  է կորոնավիրուսով վարակի 866 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 14 525-ի: Անցած օրը մահացել է 3 մարդ: Ընդհանուր առմամբ առողջացել է կորոնավիրուսով վարակված 1303 մարդ:

Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած:

կիսվել նյութով -