12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստանում հեռավար ուսուցումից դուրս մնացած աշակերտները հնարավորություն կունենան բաց թողածը լրացնել ամառվա ընթացքում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մենք պատրաստվում ենք ստեղծել հնարավորություն այն աշակերտների համար, ովքեր դուրս են մնացել հեռավար ուսուցումից։ Ամռանը նրանք տարբեր դպրոցներում կլրացնեն իրենց գիտելիքները, որպեսզի սեպտեմբերի 1-ին պատրաստ լինեն նոր ուսումնական տարվան։ Երբ աշակերտը որոշակի կուրս բաց է թողնում, ապա հետո վերադառնալը և նոր նյութեր ընկալելը դժվար է լինում»,- նշեց Հարությունյանը։
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Համավարակի տարածումը կանխելու նպատակով հանրապետությունում մարտի սկզբից փակ էին բոլոր ուսումնական հաստատությունները։ Դասերն իրականացվում էին հեռավար ձևաչափով։