538 դիտում, 2020.05.30 15:48

Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բժշկական դիմակ է նվիրել

Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բժշկական դիմակ է նվիրել

Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բարձրորակ բժշկական դիմակ է նվիրել, հայտնում է News-Georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի Գործընկերության հիմնադրամի հաղորդագրությունը:

Հայաստան ուղարկված դիմակները New Technologie Impex ձեռնարկության արտադրանքի առաջին խմբաքանակներից է: Այս ընկերությունը հիմնադրվել է հիմնադրամի աջակցությամբ:

Ինչպես նշել են կազմակերպությունում, «ի նշան երկար տարիների բարեկամության եւ համագործակցության», Վրաստանի դեսպանի օգնությամբ դիմակներն ուղարկվել  են ՀՀ նախագահին եւ առողջապահության նախարարին, ինչպես նաեւ՝ գործարար եւ կառավարական շրջանակների ներկայացուցիչներին:

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ նրանց օգնության համար: Հայաստանի պետական շահերի ֆոնդը վրացական արտադրության դիմակները բաժանել է  բուժանձնակազմին:

New Technologie Impex ձեռնարկությունում դիմակները արտադրվում են եվրոպական տեխնոլոգիայի միջոցով, Meltblown գործվածքից, որը թույլ է տալիս պաշտպանել շնչառական օրգանները 99 տոկոսով: Լիարժեք ծանրաբեռնվածության դեպքում ընկերությունը կարող է ամսական 12 միլիոն դիմակ արտադրել:

կիսվել նյութով -