24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բարձրորակ բժշկական դիմակ է նվիրել, հայտնում է News-Georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի Գործընկերության հիմնադրամի հաղորդագրությունը:
Հայաստան ուղարկված դիմակները New Technologie Impex ձեռնարկության արտադրանքի առաջին խմբաքանակներից է: Այս ընկերությունը հիմնադրվել է հիմնադրամի աջակցությամբ:
Ինչպես նշել են կազմակերպությունում, «ի նշան երկար տարիների բարեկամության եւ համագործակցության», Վրաստանի դեսպանի օգնությամբ դիմակներն ուղարկվել են ՀՀ նախագահին եւ առողջապահության նախարարին, ինչպես նաեւ՝ գործարար եւ կառավարական շրջանակների ներկայացուցիչներին:
Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ նրանց օգնության համար: Հայաստանի պետական շահերի ֆոնդը վրացական արտադրության դիմակները բաժանել է բուժանձնակազմին:
New Technologie Impex ձեռնարկությունում դիմակները արտադրվում են եվրոպական տեխնոլոգիայի միջոցով, Meltblown գործվածքից, որը թույլ է տալիս պաշտպանել շնչառական օրգանները 99 տոկոսով: Լիարժեք ծանրաբեռնվածության դեպքում ընկերությունը կարող է ամսական 12 միլիոն դիմակ արտադրել: