318 դիտում, 2020.05.30 14:54

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 282-ով

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 282-ով

Իրանում կորոնավիրուսի մայիսի 30-ի վիճակագրական տվյալների համաձայն` նախորդ օրվա համեմատ, վարակվածների թիվն ավելացելէ 2 հազար 282-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 148 հազար 950: Մահացածների թիվն ավելացել է 57-ով: Երկրում վարակի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 7 հազար 734 մարդ: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Ծանր վիճակում է 2 հազար 533 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1896-ով: Ընդհանուր առմամբ Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է 116 հազար 827 մարդ:

Մինչ այժմ թեստավորվել է  915 հազար 998 անձ:

կիսվել նյութով -