346 դիտում, 2020.05.30 14:04

Սերիա Ա-ն պաշտոնապես վերսկսվում է

Սերիա Ա-ն պաշտոնապես վերսկսվում է

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Այս մասին հայտնում է Սերիա Ա-ի մամուլի ծառայությունը:

Սակայն դեռևս հստակեցված չէ, թե որ խաղով է շարունակվելու մոտ երեք ամիս ընդհատված առաջնությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել էվերսկսել խմբային մարզումները: Իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենովան», չեն ցանկանում մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի  սպասարկող անձնակազմի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որոնց, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացմանանցնի:       

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: 

կիսվել նյութով -