24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Այս մասին հայտնում է Սերիա Ա-ի մամուլի ծառայությունը:
Սակայն դեռևս հստակեցված չէ, թե որ խաղով է շարունակվելու մոտ երեք ամիս ընդհատված առաջնությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել էվերսկսել խմբային մարզումները: Իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենովան», չեն ցանկանում մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որոնց, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացմանանցնի:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: