27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Պենտագոնին հանձնարարվել է պատրաստ վիճակի բերել ռազմական ոստիկանության ստորաբաժանումը՝ Մինեապոլիս ուղարկելու համար, որտեղ բողոքի ցույցեր են ընթանում՝ կապված ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը. գրում է ՏԱՍՍ-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ Հյուսիսային Կարոլինայի և Նյու Յորքի ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն չորս ժամվա ընթացքում Մինեապոլիս հասնելուն, իսկ Կոլորադոյի և Կանզասի ստորաբաժանումները՝ 24 ժամվա ընթացքում:
Բողոքի ակցիաներ են ընթանում նաև Լոս Անջելեսում և Դեթրոյթում: ԱՄՆ ոստիկանությունը Լոս Անջելեսի բողոքի ցույցերը հայտարարել է անօրինական, իսկ Դեթրոյթում առնվազն մեկ մարդ է զոհվել զանգվածային ցույցերի ընթացքում:
Զանգվածային ցույցերն ու անկարգությունները ԱՄՆ քաղաքներում մեկնարկել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մայիսի 25-ին ոստիկանները ձերբակալության ընթացքում ոտքով պարանոցի հատվածում սեղմելով սպանում սևամորթ Ջորջ Ֆլոյդին, որը խանութում գնված ապրանքի դիմաց վճարել էր կեղծ թղթադրամներով: Մինեապոլիսում հայտարարված է պարետային ժամ: