438 դիտում, 2020.05.30 12:55

Մեքենան մոտ 6 մ գլորվելով՝ հայտնվել է Ողջի գետում

Մեքենան մոտ 6 մ գլորվելով՝ հայտնվել է Ողջի գետում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 29-ին՝ ժամը 16:35-ին, տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն իրազեկման աշխատանքներ իրա­կանացնելու նպատակով Քաջարան մեկնման ճանապարհին՝ Մ2 ավտոճանապարհի Կապան-Քաջա­րան հատվածի 13 կմ-ին, նկատել են ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Դ․) բախվել է էլեկտրական սյանը և մոտ 6 մ գլորվելով՝ հայտնվել Ողջի գետում, դեպքի վայրում տու­ժած քաղաքացիներ չեն եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:        

Ժամը 16:55-ին Քաջարանի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Քաջարանի ԲԿ է տեղա­փոխ­վել «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արսեն Դ․-ն, ով ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել։

կիսվել նյութով -