578 դիտում, 2020.05.30 12:31

Իմ 33-ամյա ծնունդը այսօր քո վերածնունդն է, պապ. Հայկ Կոնջորյան

Իմ 33-ամյա ծնունդը այսօր քո վերածնունդն է, պապ. Հայկ Կոնջորյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել հոր հետ՝ կից նշելով.

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33-ամյա ծնունդը այսօր քո վերածնունդն է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։

Հ. Գ. Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»։

կիսվել նյութով -