376 դիտում, 2020.05.30 12:18

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Լիահույս եմ, որ հայ-խորվաթական միջպետական համագործակցությունն ավելի կամրապնդվի և կզարգանա՝ ի շահ մեր ժողովուրդների, որին մեծապես կնպաստի նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը»,-ասված է ուղերձում։

Նախագահ Արմեն Սարգսյանը Զորան Միլանովիչին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Խորվաթիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։ 

կիսվել նյութով -