388 դիտում, 2020.05.30 12:44

Պրեմիեր լիգան հաջորդ մրցաշրջանում կանցկացվի երկրպագուների մասնակցությամբ

Պրեմիեր լիգան հաջորդ մրցաշրջանում կանցկացվի երկրպագուների մասնակցությամբ

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը հաջորդ մրցաշրջանում կանցկացվ երկրպագուների մասնակցությամբ: Այս մասին խոսել է Պրեմիեր լիգայի ղեկավար Ռիչարդ Մաստերսը:

Վերջինս հույս է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում երկրպագուները կկարողանան մասնակցել խաղերին,սակայն հանդիպումները երկրպագուների համար կբացվեն հերթականությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբային մարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են խմբային մարզումները վերսկսել: Անգլիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 17-ին:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

կիսվել նյութով -