526 դիտում, 2020.05.30 11:05

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 մարդ

Մահացած պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 48 է:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք:

կիսվել նյութով -