Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 11-ով եւ հասել է 757-ի, ապաքինվածների թիվը ավելացել է 24-ով, հասնելով՝ 600-ի։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի մոնիթորինգի կառավարական հատուկ կայքը։
«Վարակվածների թիվը 757 է, ապաքինվել է 600 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 12»,-նշված է կայքում:
Բացի այդ, կարանտինային ռեժիմում գտնվում է 2966 մարդ։
Վրաստանում մայիսի 22-ից դադարել է գործել արտակարգ դրության ռեժիմը եւ պարետային ժամը, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի պատճառով, սակայն մի շարք սահմանափակումներ դեռ շարունակում են ուժի մեջ մնալ։