308 դիտում, 2020.05.30 10:17

Brent նավթի գինը մարտից ի վեր առաջին անգամ բարձրացել է 38 դոլարից

Brent նավթի գինը մարտից ի վեր առաջին անգամ բարձրացել է 38 դոլարից

Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում բարձրացել է 6 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 38,17 դոլարի։ Այսպիսով՝ Brent-ի գինը 38 դոլարից բարձրացել է մարտից ի վեր առաջին անգամ։

WTI ամերիկյան թեթև նավթի գինն աճել է 4․4 տոկոսով՝ հասնելով 35,54 դոլարի, փոխանցում է TASS գործակալությունը։

Փորձագետների կարծիքով՝ նավթի համաշխարհային գների աճի վրա դրականորեն է ազդել հումքի արդյունահանումը կրճատելու վերաբերյալ «ՕՊԵԿ+»-ի նոր համաձայնագրի ուժի մեջ մտնելը։

կիսվել նյութով -