կարևոր
1696 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-30 09:37

Իոսիֆյան փողոցում մեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին․ տուժածի վիճակը ծանր է

Իոսիֆյան փողոցում մեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին․ տուժածի վիճակը ծանր է

Մայիսի 29-ին՝ ժամը 19:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իոսիֆյան փողոցի թիվ 39 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սմբատ Հ․, ծնված 1949 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի եզրաքարին։ Վարորդը գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղից էլ հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։