466 դիտում, 2020.05.29 14:13

Փորձագետը COVID-19-ի պիկը Ռուսաստանում անցած է համարում

Փորձագետը COVID-19-ի պիկը Ռուսաստանում անցած է համարում

Ռուսաստանում կորոնավիրուսի պիկն արդեն անցել է, իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին ասել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների թեկնածու, ինֆեկցիոնիստ Նիկոլայ Մալիշևը:

 «Այո, մենք անցանք պիկը, բայց իրականում պիկ չկար»,-ասել է Մալիշևը:

Նա նշել է, որ Ռուսաստանի իշխանություններն աշխատել են նախատեսվածից շուտ, հիվանդների համար ստեղծել են մահճակալներ, որպեսզի հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներ չլինեն:

Նրա խոսքով՝ ներկայում Ռուսաստանում կորոնավիրուսի իրավիճակը արդեն համեմատաբար հանգիստ է, կա ինֆեկցիոն մահճակալնների զգալի ֆոնդ: «Մենք պատվով դուրս եկանք այդ վիճակից»,-ասել է Մալիշևը:

Ռուսաստանը վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղում է: ՌԴ-ում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 387 հազար 623 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 4 հազար 374-ը: 

կիսվել նյութով -