412 դիտում, 2020.05.29 14:10

Սիրիայում երկու ամսից պատրաստվում են գործարկել Դամասկոս-Հալեպ առաջին գնացքը

Սիրիայում երկու ամսից պատրաստվում են գործարկել Դամասկոս-Հալեպ առաջին գնացքը

Սիրիացի երկաթուղագործներն արդեն վերականգնել են զինյալների ավերած ուղիների 90 տոկոսը: Այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայի երկաթուղիների տնօրեն Նաջիբ Ալ Ֆարեսը, հաղորդում է РИА Новости-ն։

«Այժմ մենք գրեթե ավարտել ենք վերանորոգումը՝ արդեն վերականգնվել է երկու մայրաքաղաքների միջեւ ճանապարհների մոտ 90 տոկոսը։ Մեկ կամ երկու ամսից կգործարկվի առաջին գնացքը։ Այն կօգնի 4 ժամում Հալեպից հասնել Դամասկոս եւ հակառակ ուղղությամբ»,- ասել է Ալ Ֆարեսը։

Նա նաև հստակեցրել է, որ երբ կառավարական զորքերն ահաբեկիչներից ազատագրել են Հալեպի շրջանները, պարզվել է, որ ճանապարհի կեսից ավելին ավերված է: Գրոհայինները ոչ միայն ոչնչացրել են երկաթուղային կապը, այլեւ իրենց հետ տարել են ռելսերը։

Ալ Ֆարեսը նշել է, որ այժմ շահագործվում է Ջեբրին կայարանի 20 կմ երկարությամբ ոչ մեծ հատվածը: Աշխատավորներն ու ուսանողները դրանով Հալեպ են ուղեւորվում: Օրական երթեւեկում է 2 գնացք, որոնք յուրաքանչյուր երթուղուց հետո պարտադիր ախտահանվում են:

կիսվել նյութով -