01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Մարդիկ Շոտլանդիայում հիմա նորից կարող են հանդիպել ընկերներին. երկիրը 66 օր հետո սկսում է թեթևացնել կորոնավիրուսի պատճառով կիրառած սահմանափակումները: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նոր կանոնները նշանակում են, որ երկու տարբեր ընտանիքներից մարդիկ կարող են դրսում հանդիպել՝ 2 մետր հեռավորություն պահպանելով: Միաժամանակ 8 հոգուց ավելի մարդկանցով հավաքները չեն թույլատրվում, և մարդիկ չեն կարող գնալ մեկ ուրիշի տուն:
Առաջին նախարար Նիկոլա Սթարջենը շեշտել է, որ մարդիկ պետք է հնարավորինս տանը մնան: Շոտլանդիան կարանտինի մեջ է մարտի 23-ից սկսած և սահմանափակումների մեծ փոոխություններ չէր արել: