կարևոր
1665 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-29 13:05

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել

Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Վերջնական որոշումը կայացրել ենք երեկ Երևանում։ Մինչ այդ Սամվել Բաբայանը երբևէ չի ակնարկել որևէ պաշտոն զբաղեցնելու առումով, նա միշտ պատրաստ է համագործակցության հանուն երկրի ապագայի և ժողովրդի։ Երեկ առաջարկել եմ նրան զբաղեցնել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,- ասել է Հարությունյանը։

Արցախի նախագահի խոսքով՝ Արցախի անվտանգության խորհուրդը իր համար լինելու է կարևոր օղակներից մեկը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սամվել Բաբայանին այս ծանր ժամանակահստվածում ստանձնելու նման կարևոր պատասխանատու պարտականություն»,- ասել է Հարությունյանը։

Սամվել Բաբայանը  եղել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատարը։ Ռազմական, պետական և քաղաքական գործիչ է՝ գեներալ-լեյտենանտ (1996), Արցախի հերոս (1997)։