338 դիտում, 2020.05.29 12:12

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

Հայաստանում տեսչական մարմինները մայիսի 29-ի դրությամբ իրականացրել են 17 հազար 572 ստուգում, նորմերի խախտման դեպքերով 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն: Մայիսի 29-ի դրությամբ իրականացվել է 17 հազար 572 ստուգում:  Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացրել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն տնտեսական գործունեության սահմանափակումները հիմնականում հանված են: Կազմակերպությունները, կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, պետք է գործեն պարետի կողմից սահմանված կանոններին համապատասխան:

կիսվել նյութով -