Մեքսիկայի ափերի մոտ հայտնաբերել են նավ, որը, ենթադրաբար, խորտակվել Է 200 տարի առաջ։ Այս մասին հայտնում է UPI-ը, հաղորդում է РИА Новости-ն։
Մեքսիկայի մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի աշխատակիցները պատմել են, որ նավի բեկորները հայտնաբերել է տեղի բնակիչ Մանուել Պոլանկոն։
Հավանաբար բեկորները անգլիական առագաստանավի բեկորներ են, նավը այստեղ եղել է XVIII կամ XIX դարերում: Հայտնավերվել է մոտ 70-ն բեկոր։
Մասնագետները նշել են, որ այդ շրջանում մեծ քանակությամբ նավաբեկություններ են եղել։
Հետազոտողները հայտնել են, որ նրանք կանցկացնեն իրենց հետագա ուսումնասիրությունը՝ COVID-19 պանդեմիայի ավարտից հետո: