16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ աշխատակիցները տարհանվել են շենքի տանիքից ուղղաթիռի միջոցով: Նշվում է, որ ոչ ոք չի տուժել: Քաղաքում երրորդ օրն անընդմեջ շարունակվում են զանգվածային անկարգությունները, որոնք սկսվել են ձերբակալությունից հետո աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Քաղաքային իշխանությունները սահմանել են արտակարգ դրության ռեժիմ:
Ուրբաթ գիշերը ցուցարարները սկզբում շրջափակել են շենքը: Երբ ոստիկանները փորձել են ցրել ամբոխն արցունքաբեր գազով և լուսաձայնային նռնակով, ցուցարարները ներխուժել են շենքի տարածք, այրել այն:
Մարդիկ դուրս են եկել փողոց մի տեսանյութի հայտնվելուց հետո, որտեղ երևում է թե, ինչ վերաբերմունք են ցույց տվել ոստիկանները ձերբակալված Ջորջ Ֆլոյդի նկատմամբ: Ոստիկաններից մեկը ծնկով սեղմել էր գետնին տապալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի կոկորդին, տեսանյութում երևում է, թե ինչպես է նա ասում, որ չի կարողանում շնչել, այնուհետև կորցնում է գիտակցությունը: Ֆլոյդին հոսպիտալացրել են, որտեղ վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Երբ տեսանյութը լայն տարածում է գտել, քաղաքի ոստիկանության ղեկավարությունը որոշում է կայացրել գործում ներգրավված 4 ոստիկանի հեռացնել աշխատանքից: