776 դիտում, 2020.05.29 12:07

Ծնողները վախենալով COVID-19-ից՝ երեխային թունավորել են կրիայի արյունով

Ծնողները վախենալով COVID-19-ից՝ երեխային թունավորել են կրիայի արյունով

Դոմինիկյան Հանրապետությունում 5 ամսական աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ նրա ծնողները կրիայի արյուն են խմել՝ կորոնավիրուսի կանխարգելման համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Զույգը խմել է կրիայի արյունը, այնուհետև այն տվել են իրենց յոթնամյա և հինգ ամսական դուստրերին: 

Ընտանիքի անդամներին տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Հինգ ամսական երեխան մահացել է մինչև հոսպիտալացումը, ընտանիքի մյուս անդամները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսի գրեթե 5,6 մլն դեպք է հայտնաբերվել, ավելի քան 350 հազար մարդ մահացել է։

կիսվել նյութով -