24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Դոմինիկյան Հանրապետությունում 5 ամսական աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ նրա ծնողները կրիայի արյուն են խմել՝ կորոնավիրուսի կանխարգելման համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Զույգը խմել է կրիայի արյունը, այնուհետև այն տվել են իրենց յոթնամյա և հինգ ամսական դուստրերին:
Ընտանիքի անդամներին տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Հինգ ամսական երեխան մահացել է մինչև հոսպիտալացումը, ընտանիքի մյուս անդամները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսի գրեթե 5,6 մլն դեպք է հայտնաբերվել, ավելի քան 350 հազար մարդ մահացել է։