410 դիտում, 2020.05.29 11:49

Վրաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 746-ի

Վրաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 746-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 8-ով եւ հասել է 746-ի, ապաքինվածների թիվը ավելացել է 3-ով, հասնելով՝ 576-ի։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի մոնիթորինգի կառավարական հատուկ կայքը։

«Վարակվածների թիվը 746 է, ապաքինվել է 576 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 12»,-նշված է կայքում:

Բացի այդ, կարանտինային ռեժիմում գտնվում է 2966 մարդ, ստացիոնար բուժում է ստանում 250-ը։

Վրաստանում մայիսի 22-ից դադարել է գործել արտակարգ դրության ռեժիմը եւ պարետային ժամը, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի պատճառով, սակայն մի շարք սահմանափակումներ դեռ շարունակում են ուժի մեջ մնալ։

կիսվել նյութով -