402 դիտում, 2020.05.29 11:19

Շահրամանյանը նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար

Շահրամանյանը նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար

Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, ազատվելով ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հավելելով, որ Շահրամանյանին շնորհել է գեներալ-մայորի կոչում։

«Բացի դրանից, այս կարևոր նախարարության, մանավանդ ռազմահայրենասիրության հետ կապված մեծ ակնկալիքներ ունեմ։ Նոր նախարարություն է ստեղծվել, ոչ թե վերանվանվել է»,- ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով՝ սա շատ կարևոր և անհրաժեշտ որակական փոփոխություններից մեկն է լինելու՝ Արցախում բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման, երիտասարդության դաստիարակման համար։

 

կիսվել նյութով -