15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, ազատվելով ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հավելելով, որ Շահրամանյանին շնորհել է գեներալ-մայորի կոչում։
«Բացի դրանից, այս կարևոր նախարարության, մանավանդ ռազմահայրենասիրության հետ կապված մեծ ակնկալիքներ ունեմ։ Նոր նախարարություն է ստեղծվել, ոչ թե վերանվանվել է»,- ասել է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ սա շատ կարևոր և անհրաժեշտ որակական փոփոխություններից մեկն է լինելու՝ Արցախում բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման, երիտասարդության դաստիարակման համար։