334 դիտում, 2020.05.29 10:43

Աֆղանստանում 15 զինվորական Է զոհվել զինյալների հարձակման հետեւանքով

Աֆղանստանում 15 զինվորական Է զոհվել զինյալների հարձակման հետեւանքով

Աֆղանստանի արեւելյան Պակտիա նահանգում գրոհայինների մի քանի հարձակումների հետեւանքով զոհվել է Աֆղանստանի ազգային բանակի եւ սահմանապահ զորքերի առնվազն 15 զինծառայող, եւս 9-ը վիրավորվել են: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է շրջանի ղեկավար Պատան Էյդ Մոհամադ Ահմադզայը:

Տեղի բնակիչների խոսքով՝ գրոհայիններին հաջողվել է հաղթել, սակայն Ահմադզայը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ մի քանի հարձակվողներ սպանվել կամ վիրավորվել են:

«Թալիբան» շարժումն առայժմ հարձակման վերաբերյալ հայտարարություններ չի արել։

Աֆղանստանում շարունակվում է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների դիմակայությունը՝ չնայած խաղաղ գործընթացի մեկնարկի ջանքերին:

կիսվել նյութով -