370 դիտում, 2020.05.29 10:14

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր գլորվել Գետիկ գետի ափամերձ հատված

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր գլորվել Գետիկ գետի ափամերձ հատված

Մայիսի 28-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տւժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորրդ՝ Սամվել Ղ․, ծնված 1962 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր գլորվել Գետիկ գետի ափամերձ հատված։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

կիսվել նյութով -