Մայիսի 29, տարվա 149-րդ (նահանջ տարիներին՝ 150-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 216 օր։
1453 թ. – Կոստանդնուպոլսի անկումը, որով էլ ավարտվեց 1500-ամյա պատմություն ունեցող Հռոմեական կայսրության վերջին մնացորդի՝ Բյուզանդական կայսրության պատմությունը։
1790 թ. – վերջին ամերիկյան գաղութ Ռոդ Այլենդը ընդունեց ԱՄՆ Սահմանադրությունը։
1848 թ. – Վիսկոնսինը դարձավ ԱՄՆ-ի 30-րդ նահանգը։
1985 թ. – Բրյուսելի «Էյզեն» ստադիոնում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Յուվենտուս» - «Լիվերպուլ» խաղում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացավ 39 մարդ, մոտ 600-ը ստացան մարմնական վնասվածքներ։
1996 թ. – մահացել է Հրանտ Շահինյանը, հայ խորհրդային մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն (ծն. 1923 թ.)։