608 դիտում, 2020.05.29 23:26

Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 272 ընտանիքներ ևս դարձան ՀՅԴ սոցիալական աջակցության ծրագրի շահառուներ

Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 272 ընտանիքներ ևս դարձան ՀՅԴ սոցիալական աջակցության ծրագրի շահառուներ

Կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցառումների շարքում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների և ՀՅԴ Հայաստանի մարզային կառույցների կողմից շարունակվում է սոցիալական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում մայիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերի 272 ընտանիքների տրամադրվեցին մեծաքանակ պարենամթերք, մաքրման, ախտահանիչ և այլ պարագաներ:

Ծրագիրն իրականացվել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) Հայաստանի Ազգային Սկաուտական Կազմակերպության (ՀԱՍԿ) հանգանակած դրամական միջոցներով և փուլային եղանակով շարունակվելու է ՀՀ այլ մարզերում և շրջաններում։

կիսվել նյութով -