540 դիտում, 2020.05.29 21:03

Հանրային վարքագծում փոփոխության պարագայում խիստ կարանտինի չենք վերադառնա. ՀՀ վարչապետ

Հանրային վարքագծում փոփոխության պարագայում խիստ կարանտինի չենք վերադառնա. ՀՀ վարչապետ

 Հայաստանի Հանրապետությունը, ինչպես բազմաթիվ այլ երկրներ, ունի տնտեսական անվտանգային ֆինանսական, սոցիալական կարիքներ: Այսօր բազմաթիվ երկրներ վերացնում են կարանտինային ռեժիմը՝ հորդորելով բնակիչներին պահպանել անվտանգության կանոնները: Կառավարությունում պարետատան բրիֆինգից հետո այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքան դեռ պետք է վատանա իրավիճակը, ապա կարող եմ ասել, որ դա կախված է մեզնից յուրաքանչյուրից, բոլորից: Հույս ունեմ, որ համատեղ հանրային վարքագծում կլինեն այնպիսի փոփոխություններ, որ մենք ստիպված չլինենք վերադառնալ խիստ կարանտինային համակարգին: Ըստ էության դա մի զարգացում է, որ մեզնից ոչ ոք չի ուզում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, եթե ՀՀ քաղաքացիները պահպանեն առաջարկվող կանոնները, այն է՝ կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորությունը, ախտահանեն ձեռքերը, չախտահանված ձեռքերով չդիպչեն դեմքին, ապա այդ պարագայում մենք շատ արագ կունենանք նոր դեպքերի անկումներ: 

«Մենք գնում ենք այդ ճանապարհով, քանի դեռ հնարավոր է՝ փորձելով մեր քաղաքացիներին հասցնել այս ուղերձը՝ կրիր դիմակ, փրկիր կյանքեր: Եթե մեր շատ քաղաքացիներ չեն մտահոգվում սեփական կյանքի առողջության համար, ապա մեր ժողովրդի մենթալիտետին հարիր է կրկնակի հոգատարություն ցուցաբերել ուրիշերի կյանքի նկատմամբ: Այդ միջոցառումներն ահրաժետ են ոչ միան մեր, այլև խոցելի խմբերի կյանքերի պահպանման համար: Կասկած չունեմ, որ մեր հայրենակիցները, քաղաքացիները կգնան այդ ճանապարհով, մեր խնդիրն է ամեն օր մեծացնել նրանց իրազեկվածությունը»,-հավելեց վարչապետը: 

կիսվել նյութով -