774 դիտում, 2020.05.29 19:45

Կորոնավիրուսից մահացած անձի հոգեհանգստին նրա երկու դուստրերը ևս վարակվել են և մահացել

Կորոնավիրուսից մահացած անձի հոգեհանգստին նրա երկու դուստրերը ևս վարակվել են և մահացել

 Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձի հոգեհանգստի արարողությանը, սահմանված կանոնները չպահպանելու արդյունքում, մահացածի երկու դուստրերը ևս վարակվել են և մահացել: Պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ առողջապահության նախարարը նույնիսկ զեկուցեց, որ ունենք այսպիսի դեպք, երբ կորոնավիրուսից մահացած 80-ն անց անձի հոգեհանգստի արարողությունից՝ կանոնները չպահպանելու արդյունքում նրա երկու դուստրերը վարակվել են և մահացել՝ կորոնավիրուսից: Այս դեպքով ունենք մեկ ընտանիքում երեք մահ կորոնավիրուսից»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ մարդկանց հորդորում են դիմակ դնել, քանի որ հանրապետությունում կան կորոնավիրուսի՝ հազարավոր ասիմպտոմ դեպքեր: Եվ այդ մարդիկ նույնիսկ իրենք չգիտեն, որ հիվանդ են, չունեն որևէ բողոք, որ դիմեն առողջապահական հիմնարկ և թեստավորվեն:

Վարչապետը նկատեց՝ իսկ պարզագույն կանոնների պահպանմամբ նույնիսկ եթե մարդը առնչվի ասիմպտոմ դեպքերի հետ, ունի 95 տոկոս հավանականություն, որ չի վարակվի:

կիսվել նյութով -