456 դիտում, 2020.05.29 20:30

Տեսչական մարմինն ուժեղացված հսկողություն է իրականացնում ուղևորափոխադրումների գործընթացում

Տեսչական մարմինն ուժեղացված հսկողություն է իրականացնում ուղևորափոխադրումների գործընթացում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մայիսի 29-ին շարունակել են ուժեղացված հսկողության իրականացնումը Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ: ՀՀ կառավարությունը տեղեկացրեց, որ վաղ առավոտից մշտադիտարկվել են  առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և  կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները:

Հիմնական խախտումներն են՝ ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ դեպքերում բացակայել է ախտահանիչ հեղուկը, վարորդը երթևեկել է առանց ձեռնոցի, առանց դիմակի,  կամ սրահում հայտնաբերվել է կանգնած ուղևոր, որն իջեցվել է:

Տեղում իրականացվել է կանխարգելիչ միջոցառումներ, զուհագեռ վարորդների և ուղևորների շրջանում տարվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ:   Վերահսկողությունը շարունակվելու է ողջ օրվա ընթացքում:

Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում  24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572  ստուգում։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մայիսի 29-ին  շարունակել են ուժեղացված հսկողության իրականացնումը Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարությունը տեղեկացրեց, որ վաղ առավոտից մշտադիտարկվել են  առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և  կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները:

Հիմնական խախտումներն են՝ ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ դեպքերում բացակայել է ախտահանիչ հեղուկը, վարորդը երթևեկել է առանց ձեռնոցի, առանց դիմակի,  կամ սրահում հայտնաբերվել է կանգնած ուղևոր, որն իջեցվել է:

Տեղում իրականացվել է կանխարգելիչ միջոցառումներ, զուհագեռ վարորդների և ուղևորների շրջանում տարվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ:   Վերահսկողությունը շարունակվելու է ողջ օրվա ընթացքում:

Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում  24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572  ստուգում։

կիսվել նյութով -