Հանրապետությունում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է վատթարանալ: Այս մասին մայիսի 29-ին՝ Պարետատան նիստից հետո, ճեպազրույցի ժամանակ․ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Եթե այս տեմպերով շարունակենք, ապա կհասնենք Իտալիայի ցուցանիշին»,-նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համաճարակի տարածման այսպիսի տեմպը, բերում է ծանր և մահվան ելքերով դեպքերի աճի: Նման իրավիճակի պատճառը՝ Փաշինյանը համարում է քաղաքացիների կողմից համաճարակին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը:
Վարչապետը կոչ արեց բացառել առանց դիմակի որևէ անձի հետ շփումը, եթե նա ընտանիքի անդամ չէ: