462 դիտում, 2020.05.29 23:46

Լա լիգայի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին

Լա լիգայի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին

Իսպանիայի ֆուտբոլի 2020/21 թվականների առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերին: Այս մասին հայտարարել է իսպանական պրեմիերայի նախագահ Խավիեր Տեբասը:

Նոր մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված Լա լիգայի ընթացիկ առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին:

Ավելի հայտարարվել էր, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանցդադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:     

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:  

կիսվել նյութով -